7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » «Արմավիր» ՔԿ կալանավորը թմրամիջոց ձեռք բերելու նպատակով ինքնազգացողության վատացման սիմուլյացիայով տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք

«Արմավիր» ՔԿ կալանավորը թմրամիջոց ձեռք բերելու նպատակով ինքնազգացողության վատացման սիմուլյացիայով տեղափոխվել է հիվանդանոց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ. Մ.-ն ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու նպատակով սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ինքնազգացողության կտրուկ վատթարացման սիմուլյացիայով շտապ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժշկական զննությամբ չհայտնաբերելով ոչ մի առողջական խնդիր՝ նրան վերադարձրել են հիմնարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանցավոր մտադրությունն իրականացնելու և ավարտին հասցնելու համար ժամը 00:55-ի սահմաններում կալանավորված անձ Տ. Մ.-ն կրկին ձևացրել է ինքնազգացողության վատթարացում, որի արդյունքում նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հերթական բժշկական զննությունն անցնելուց հետո նրան 04։30-ի սահմաններում վերադարձրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Տ. Մ.-ին, որի ընթացքում վերջինս, չենթարկվելով ծառայողների օրինական պահանջներին, փորձել է դեռևս անհայտ ճանապարհով իրեն փոխանցված և գոտկատեղում թաքցված փաթեթն աննկատ նետել հատակին: Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.0 և 3.02 գրամ քաշերով երկու առանձնացված փաթեթներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ կեսից ավելին լցված թմրամիջոց ներարկելու համար նախատեսված, անհիդրիդ հիշեցնող թափանցիկ լուծույթով:

Այնուհետ հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել վերոնշյալ կալանավորված անձի խուցը, ինչի արդյունքում հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, wi-fi  սարք և USB լար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նմանատիպ Հոդվածներ

«Սևան» ՔԿՀ-ում կրկին փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել

Նատա Հարությունյան

Վանաձոր քաղաքի՝ 48-ամյա բնակչի կողմից թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու և իրացնելու գործից անջատված մասն ուղարկվել է դատարան

Նատա Հարությունյան

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման դեպք

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին