1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Փոխվարչապետ Ավինյանը և «Ռենկո»-ի ղեկավարը քննարկել են Երևանում ՋԷԿ-ի շինարարության ընթացքը
Այլ Լուրեր

Փոխվարչապետ Ավինյանը և «Ռենկո»-ի ղեկավարը քննարկել են Երևանում ՋԷԿ-ի շինարարության ընթացքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, կողմերը քննարկել են 2019թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երևան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան:

Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեև COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ սահմանված ժամանակացույցում որոշակի ուշացումներ կան, ներկայիս տեմպերը խիստ հուսադրող են և 2021թ. աշնանն արդեն հնարավոր կլինի ամբողջ ծավալով գործարկել էլեկտրակայանը: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը երախտագիտություն է հայտնել կառավարության ցուցաբերած աջակցության համար:

Տիգրան Ավինյանն էլեկտրակայանի կառուցումը որակել է որպես հաջողված ծրագիր, իսկ համավարակի պատճառով առաջացած խնդիրները՝ առկա հնարավորությունների սահմաններում լիովին լուծելի: Փոխվարչապետը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ միաժամանակ իր գոհունակությունն արտահայտելով ընթացիկ աշխատանքների մասով:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ապագա ծրագրերի շուրջ քննարկումները, այդ թվում՝ նոր ներդրումների հնարավորությունների ու հեռանկարների, ինչպես նաև իտալացի գործարարների մեծ խմբի՝ Հայաստան այցի մասով:

Նմանատիպ Հոդվածներ

2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն՝ Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար

Սերինե

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ

Աշխեն

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի իրական սեփականատերերի բացահայտման օրինագծին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին