10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135760 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » «Գոլդեն Փելես» հյուրանոցի և մյուսների համար դեռ գնորդներ չեն հայտնվել. «ՀԺ»
թերթերի տեսություն

«Գոլդեն Փելես» հյուրանոցի և մյուսների համար դեռ գնորդներ չեն հայտնվել. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

ՀՀ կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար՝ այդ թվում Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի, դեռեւս գնորդներ չեն հայտնվել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ հետաքրքրվողներ ամեն դեպքում կան։ 

Նշենք, որ Կառավարությունը նախորդ տարվա ընթացքում մի շարք պետական անշարժ գույքեր է աճուրդի դրել՝ այդ թվում Նորքի այգիներում, Մոսկովյան փողոցում։ Աճուրդի է դրվել նաեւ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքից պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ 

Նրա խոսքով՝ աճուրդի դրված գույքերի մրցույթները չեն կայացել առաջին փուլով։ Կոմիտեն գործարար շրջանակներից արձագանքներ է ստացել, որի հիման վրա աճուրդի կարգում նախատեսում են որոշակի մեղմացումներ իրականացնել, որպեսզի գույքը գնելն ավելի գրավիչ դառնա. «Ըստ դրա արդեն նորից կհայտարարվեն մրցույթներ, աճուրդներ»։

Հարցին՝ ի՞նչն է խնդիր ստեղծում, որ պետական գույքերի համար գնորդ չի գտնվում, Բաբայանը պատասխանեց. «Դա կապված է սահմանափակումների հետ՝ ասենք շինության հասարակական նշանակությունը պահպանելու կամ արտաքին տեսքը չփոփոխելու։ Գնի հետ կապված էլ որոշակի հարցեր կան, բայց եթե այդ գնով չի վաճառվում հետո նվազում է գինը։ Հետեւաբար առաջնահերթ պատճառը մնացած պայմաններն են»։

Դիտարկմանը՝ ստացվում է պետությունը որոշակի փոխզիջումների է գնում գույքերը վաճառելու համար, կոմիտեի նախագահն արձագանքեց. «Որոշ դեպքեր կան, որ նույնիսկ հարցը ոչ թե փոխզիջումն է, այլ այն, որ փաստորեն հստակ տրված չեն եղել քաղաքապետարանի կողմից որոշակի չափորոշիչներ եւ հիմա հստակեցման կարիք կա։ Նաեւ ձեր ասած տարբերակը կա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին