5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Վազգեն Մանուկյան․ Մոտավորապես առաջնորդը
Գլխավոր Նորություններ

Վազգեն Մանուկյան․ Մոտավորապես առաջնորդը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 16-ին շատ օպերատիվ արձագանքեց Վազգեն Մանուկյանի՝ Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիների հասցեին ասված «բոմժեր էին» արտահայտությանը։ Պարոն Թաթոյանը հայտարարել է․ «Դատապարտելի է վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում»։

Թաթոյանն իրավաբան է, կարո՞ղ է ասել՝ Սահմանադրության կամ Ընտրական օրենսգրքի ո՞ր դրույթով է Վազգեն Մանուկյանը վարչապետի թեկնածու։ Առաջադրե՞լ է ԱԺ-ն նրան վարչապետի թեկնածու։ Ոչ։ Ինչու՞ է նա իր իբր դատապարտող հայտարարությամբ լեգիտիմացնում քաղաքական գրեթե ոչ մի կարգավիճակ չունեցող Վազգեն Մանուկյանին։ Նույնիսկ 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու չէր, նա վարչապետի թեկնածու դարձավ այն պահին, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նրան առաջադրեց այդ պաշտոնում։ Թաթոյանն այդպիսով մատնում է իր «երազանքը»՝ նա Վազգենին տեսնում է վարչապետի պաշտոնում։

Ահա, ուրեմն, «վարչապետի թեկնածու» Վազգեն Մանուկյանը Գյումրիում անկաշկանդ ասել է, թե ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի պատիժը․ «Թալեաթին, էնվերին մենք խփեցինք, բայց ո՞ր մի հայն է պատասխան տվել իր արածների համար»: Մարդիկ ուղղակի չեն թաքցնում արյան ծարավը։ Ու որպեսզի «խփելու» հիշատակումը խելքին մոտ հնչի, Փաշինյանին հայտարարում են դավաճան։

Ես չեմ քննարկում՝ դավաճա՞ն է Նիկոլ Փաշինյանը, թե՝ ոչ։ Համարենք, որ դավաճան է։ Վազգեն Մանուկյանի վարչապետության օրոք դատարաններ չեն լինելու՞։ Եթե նույնիսկ դատարաններ լինելու են, մահապատժի վճի՞ռ է կայացվելու։ Այսինքն, եթե մի տաքգլուխ կրակի Փաշինյանի վրա, համարելու ենք, որ դավաճանն ստացա՞վ իր արժանի պատիժը։

Բայց պարոն Մանուկյանի «լավագույն» հայտարարությունը նույնիսկ դա չէ։ Գյումրիում նա ավելի «հանճարեղ» մի բան է ասել՝ այն, որ վարչապետը պետք է գնա, դա քննարկման առարկա չէ, բայց դա պետք է անել   հնարավորինս սահմանադրական ճանապարհով: Եվ սա ասում է պետության հիմնադիրներից մեկը: Նա մտածողության կոդեր է շարադրում՝ Սահմանադրությունն ինչ-որ կապ կունենա իշխանափոխության հետ, բայց ամբողջը ըստ Սահմանադրության չի լինի։ Իսկ ի՞նչ է նշանակում իշխանափոխությունը սահմանադրական ճանապարհով։ Դա նշանակում է դիմել իշխանության աղբյուրին, այսինքն, ժողովրդին։ Իսկ Վազգեն Մանուկյանն ասում է՝ մենք ժողովրդին ինչ-որ բանի տեղ կդնենք: Իբր ժողովուրդն էլ ձեզ ստիպում է իրեն բանի տեղ չդնել ու դուք մեծահոգաբար ասում եք՝ չէ, ժողովուրդ ջան, քեզ մի քիչ բանի տեղ կդնենք: Այսինքն, այս իշխանափոխությունը Սահմանադրությամբ անելու բան չէ, բայց մենք կանենք հնարավորինս սահմանադրական ճանապարհով։ Մակարդակ։

Հնարավորինս սահմանադրական ճանապարհը ո՞րն է՝ իշխանափոխությունը լինում է կամ սահմանադրական ճանապարհով, կամ՝ հեղափոխությամբ, կամ պալատական հեղաշրջումով։ Սրանցից ոչ մեկը հնարավորինս չի լինում։ Պարոն Մանուկյանին թվում է, թե ժողովուրդն իրեն չի հետևում, որովհետև նրա շարժման մեջ Սահմանադրություն չի գտնում, մարդն էլ էդ Սահմանադրությունը բերում, խոթում է ժողովրդի աչքը։ Բայց մարդը գիտի, որ եթե առանց ընտրության իշխանափոխություն ես ուզում, ուրեմն պիտի դա անի ժողովուրդը, իսկ ժողովուրդը չի անում։ Հիմա թե ինչու՞ չի անում, կարևոր չէ։ Բայց չի անում։ Վազգեն Մանուկյանը ոչ մեկին լավություն չի անում «հնարավորինս սահմանադրական ճանապարհով» Նիկոլ Փաշինյանին ճանապարհելով։ Նույնիսկ վատություն է անում՝ կամ գնա ընտրության, կամ իշխանափոխությունը քո խելքի բանը չէ։ Ոնց որ ասի՝ ես պատրաստ եմ դառնալ ժողովրդի մոտավորապես առաջնորդը։

          Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

«Ջարդել, փշրել, գրավել, մահ»․ Վազգեն Մանուկյանի քաղաքական բառապաշարը

Նատա Հարությունյան

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Նատա Հարությունյան

Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին