2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Ճապոնիայում 60-ից ավելի մարդ Է զոհվել ձյունը մաքրելիս
Աշխարհ

Ճապոնիայում 60-ից ավելի մարդ Է զոհվել ձյունը մաքրելիս

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճապոնիայի կառավաությունն արտակարգ ֆինանսական օգնություն ցույց կտա երկրի հյուսիսային շրջաններին, որտեղ միջոցները չեն բավականացնում ձյունը մաքրելու համար: Ինչպես հունվարի 19-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Կաձույոսի Ակաբան, ավելի քան 60 մարդ Է զոհվել ձյունով ծածկված տները մաքրելիս։

«Պետությունը,- ասել Է նա,- արագորեն կհաշվարկի անհրաժեշտ գումարը եւ օգնություն կտրամադրի ձյան անվտանգ մաքրման համար: Մենք չափազանց մտահոգված ենք ձյունը մաքրեիս զոհվածների ռեկորդային թվից»:

Նախարարի խոսքով՝ զոհերի թիվն արդեն գերազացել Է նախորդ ցավալի ռեկորդը, որը սահմանվել Էր 2017 – 2018 թվականների ձմռանը: Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսում եւ Հոկայդո հյուսիսային կղզում անցյալ տարվա դեկտեմբերից չեն դադարում ձյան ուժգին տեղումները:

Դրանք բազմիցս առաջացրել են տրանսպորտի երթեւեկության ընդհատումներ, խախտել կոմունալ տնեսության աշխատանքը: Ձյունածածկ շինությունները մաքրելիս զոհվածների մեծ մասը տարեց մարդիկ են: Նրանք ընկել են իրենց տների տանիքներից՝ փորձելով դրանք մաքրել ձույնից, կամ մահացել են ձյան կուտակների տակ: Կառավարոությունն այս առնչությամբ ցուցում Է տվել իշխանության տեղական մարմիններին հատկացված միջոցներն օգտագործել առաջին հերթին բնակչության օգնության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ճապոնիան կարող Է իր ծովային հետևակայիններին տեղաբաշխել Օկինավայի ամերիկյան ռազմակայանում

Անի Գրիգորյան

Ճապոնիան Հարավային Կորեային բողոք է հայտնել վիճելի կղզիների մոտ զինավարժանքների պատճառով

Անի Գրիգորյան

Ճապոնիայում հրդեհ Է տեղի ունեցել Toyota-ի գործարանում. Kyodo

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին