2 C
Yerevan
4 Մարտի, 2021
135558.4 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Պատգամավորները քննարկեցին կրթության մասին օրենքում փոփոխությունների կառավարության նախագիծը
Այլ Լուրեր

Պատգամավորները քննարկեցին կրթության մասին օրենքում փոփոխությունների կառավարության նախագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծը: Այն ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր` կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- ասաց Անդրեասյանը:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2020թ. սեպտեմբերի 18-ին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին