13 C
Yerevan
6 Մարտի, 2021
136137.6 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն
Այլ Լուրեր

Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի, Ջաբրայիլի հատվածներից և Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչատարածքային տարածքից հայտնաբերվել են 7 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ: Այս մասին տեղեկացրեց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված քաղաքացու աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից: Նրա ինքնությունը ճանաչել են հարազատները: Զոհված քաղաքացին Հադրութ քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Արսեն Ղահրամանյանն է: Այգեստանից հայտնաբերվել է նաև մեկ զինծառայողի աճյուն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացիական անձի զոհվելու հանգամանքներն ու զինծառայողների ինքնությունը պարզելու համար: Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել է  1246 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջրականի (Ջաբրայիլ),Կովսականի (Զանգելան) ուղղություններով»,-մանրամասնեց  Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին