2 Մարտի, 2021
135260.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » ԱԺ-ն վավերացրեց ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը փոխանցելու մասին ԱՊՀ կոնվենցիան
Այլ Լուրեր

ԱԺ-ն վավերացրեց ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կատարումը փոխանցելու մասին ԱՊՀ կոնվենցիան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան:

Կոնվենցիան վավաերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 87 «կողմ» ձայներ:

Կոնվենցիան ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 11-ին ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև: Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը և այլն:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին