2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին
Աշխարհ

Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Ջուրֆ Էն Նասր քաղաքի շրջանը, որը գտնվում Է Իրաքի Բաբիլի կենտրոնական նահանգի հյուսիսում, ենթարկվել Է ավիահարվածի: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի շրջանը գտնվում Է Իրաքի զինված ուժերի վերահսկողության ներքո: Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշել են, որ հունվարի 18-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ են նկատվել Էլ Քայիմ քաղաքի երկրնքում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում:

Դրա հետ մեկտեղ Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի, հայտնել Է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն այդ գիշեր ավիահարվածներ չեն հասցրել Իրաքի կենտրոնական շրջաններին: Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Ջուրֆ Էն Նասրի մերձակայքում երեք պայթյուն Է որոտացել իրանամետ «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերում: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Իրաքի բանակի զինծառայողները չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Իրաքում ամերիկացի զինառայողների կողմից օգտագործվող Այն Էլ Ասադ ռազմակայանը ենթարկվել Է գնդակոծման

Անի Գրիգորյան

Իրաքը ցանկանում է այլ երկրների հետախուզությունների հետ համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Անի Գրիգորյան

Իրաքում 11 մարդ Է զոհվելու ԻՊ-ի գրոհի հետեւանքով. ԶԼՄ-ներ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին