28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Այլ Լուրեր

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախում հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին Արցախի առողջապահության նախարարությունից:

«ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2240 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 551 թեստավորում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝  նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսի հաստատված դեպքերը

Նատա Հարությունյան

Մոսկվայում գնահատել են կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷի դեմ պայքարում պատրաստ լինելը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին