1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135132.8 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Դպրոցահասակ երեխաների մոտ 70%-ը վերադարցել է Արցախ․ Սուսաննա Ազատյան
Գլխավոր Նորություններ

Դպրոցահասակ երեխաների մոտ 70%-ը վերադարցել է Արցախ․ Սուսաննա Ազատյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից շուրջ 24,000 սովորող, այսինքն՝ իրենց սովորողների գրեթե 100%-ը եկել է Հայաստանի Հանրապետություն։ Առաջին օրվանից՝ սեպտեմբերի 28-29-ից շրջաբերականներ ենք ուղարկել Հանրապետության բոլոր դպրոցներ, որպեսզի ցանկացած դիմող երեխայի ընդունեն համապատասխան դասարան։ Երեխաների ծնողները կամ օրինական ներկայացուցիչը դիմել է տեղի դպրոց, իսկ նախարարությունը մշտական կապի մեջ է եղել մարզային վարչությունների և քաղաքապետարանի հետ»,- New Armenia.amի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը։ Ազատյանի խոսքով՝ հայտնի իրադարձություններից հետո, կրկին շրջաբերականներ են ուղարկել դպրոցներ, որպեսզի հրամանագրեն երեխաներին՝ հաշվի չառնելով լիցենզիոն տեղերի առկայությունը, իսկ մինչ այդ երեխաները ժամանակավորապես են հրամանագրված  եղել։

«Հիմա դպրոցահասակ երեխաների մոտ 70%-ը վերադարձել է Արցախ, բնականաբար չեն վերադարձել Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանի դպրոցների երեխաները, չնայած, այդ տարածաշրջաններից էլ կան վերադարձողներ, որոնք բնակաություն են հաստատել Արցախի այն տարածքներում, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ են։ Այս պահին մեր դպրոցներում գրանցված երեխաների թիվը կազմում է շուրջ 7200, բայց այդ թիվն անընդհատ փոփոխության է ենթարկվում»,- նշեց Ազատյանը։

Արցախ վերադարձած երեխաների գնահատականները փոխանցվել են այնտեղի դպրոցներ՝ երեխաներին տրվել է տեղեկանք, թե Հայաստանում որ դպրոց են գնացել, ինչ են արել այդ ամբողջ ընթացքում։ Ավարտական դասարանների երեխաների մասով՝ Ազատյանն ասաց, որ այդպիսինների թիվը շատ չի եղել, որովհետև Արցախում՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ միջնակարգ կրթությաւն պարտադիր է, պարտադիր է հիմնական կրթությունը։

«Ավարտական դասարաններում սովորողների մեծ մասը ևս վերադարձել է Արցախ, իսկ ովքեր մնացել են, ցուցաբերվել է նույն մոտեցումը, ինչ ՀՀ դպրոցներում սովորողներին, այսինքն՝ մենք դեկտեմբերին ունենք կամընտրական ավարտական-պետական քննություններ ու, եթե հայտ են ներկայացրել մասնակցել քննության՝ մասնակցել են այդ ավարտական քննություններին»,- ասաց Հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին