1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135094.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին
Աշխարհ

ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի  երկրպագուների  ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիի խոսքով, աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը: Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել  վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն, փետրվար — մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում  պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով  է  անցկացվելու մարզահանդեսը: 

Օլիմպիական ավանի  ղեկավար Սաբուրո Կավաբուչին  կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների  անցկացումը նման կլինի ճաշ եփել առանց համեմունքի: 

Այնուամենայնիվ, երկրում  իրավիճակի վատթարացման պատճառով   ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:

Նմանատիպ Հոդվածներ

ՕԽ-ին կարող են ներկա լինել սահմանափակ թվով երկրպագուներ

Անի Գրիգորյան

Տոկիոյի նահանգապետի թեկնածուն խոստանում է չեղարկել Օլիմպիական խաղերը, եթե հաղթի ընտրություններում

Ani Grigoryan

ՕԽ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021-ի գարնանը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին