10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136134.4 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման նոր Էպիկենտրոն
Աշխարհ

Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման նոր Էպիկենտրոն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չինաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, որոնցից 106-ը գրանցվել Է երկրի ներսում: Այդ մասին հունվարի 19-ին հաղորդել Է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն:

Կորոնավիրուսային վարակի հետ կապված հիվանդություններից մահվան դեպք չի գրանցվել:

Հունվարի 17-ին հայտնաբերվել են 109 նոր վարակվածներ, երկրի ներսում՝ 93, մահվան դեպք չի եղել: Հունվարի 18-ին վարակման ներքին դեպքերի նոր Էպիկենտրոն Է դարձել Ցզիլինի հյուսիսարեւելյան նահանգը, որտեղ գրանցվել Է վարակվածների թվի աճ:

Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է 43 նոր հիվանդ այն դեպքում, երբ հունվարի 17-ին գրանցվել Է 30-ը: Ավելի վաղ առավել սուր իրադրություն Է դիտվել երկրի Հեբեյի արեւելյան նահանգում:

Վերջին օրվա ընթացքում Հեբեյում հայտնաբերվել Է 35 նոր հիվանդացած (բոլորն Էլ նահանգի վարչական կենտրոն Շիցզյաչժուան քաղաքում) այն դեպքում, երբ մեկ օր առաջ գրանցվել Է վարակման 54 նոր դեպք, (52-ը՝ Շիցզյաչժուանում):

Այն բանի առնչությամբ, որ Հեբեյի տարածքում Է գտնվում Պեկինը, մայրաքաղաք մուտքի սահմանափակում Է մտցվել նահանգի այն շրջանների բնակիչների համար, որտեղ ստեղծվել Է համաճարակաբանական ոչ բարենպաստ իրադրություն: Անցած երկուշաբթի օրը վարակման 27 «ներքին» դեպքեր են հայտնաբերվել նաեւ Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյանի նահանգում, մեկը՝ Պեկինում: Ընդամենը Չինաստանում համավարակի սկսվելուց ի վեր Երեւանի ժամանակով հունվարի 17-ի ժամը 01:00-ի դրությամբ գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 88 հազար 454 դեպք, մարացել Է 4 հազար 635 մարդ, ապաքինվել Է ավելի քան 82,4 հազարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել

Նատա Հարությունյան

508 նոր դեպք՝ 3016 թեստավորումից․ կորոնավիրուսային իրավիճակը

Նատա Հարությունյան

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին