10 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134771.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ
Այլ Լուրեր

Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին։Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար:

Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված սերտ գործակցությանը, մասնավորապես միջկրոնական երկխոսության կազմակերպման ոլորտում, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի շրջանակներում։

Դեսպան Թեմուր Ուրազաևն իր հերթին գնահատանքով խոսեց հայ-ղազախական փոխհարաբերությունների, ինչպես և Հայաստանում ծառայության տարիների իր տպավորությունների և Ղազախստանում ապրող հայ համայնքի մասին։Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան պատերազմին, հետպատերազմյան դժվարություններին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին։Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում․ Կաթողիկոսի ուղերձը

Նատա Հարությունյան

Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի․ Կաթողիկոսի ուղերձը

Նատա Հարությունյան

Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին