13 C
Yerevan
6 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել
Այլ Լուրեր

Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին