1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135094.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գերիների մասին քննարկումները միայն վնասելու են վերադարձման գործընթացին
Սոցիալական

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գերիների մասին քննարկումները միայն վնասելու են վերադարձման գործընթացին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանում գտնվող գերիների մասին քննարկումները միայն վնասելու են նրանց վերադարձնելու գործընթացին:  Այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում իր ելույթում:

«Վերջին օրերի ընթացքում ես և իմ գործընկեր պատգամավորները հանդիպումներ ունեցան անհայտ կորածների հարազատների հետ, ներկայացրեցինք նրանց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև լսեցինք նրանց կարծիքները կատարվածի վերաբերյալ: Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին, առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ այսօր տարվում են անհայտ կորածներին և գերեվարվածներին հայտնաբերելուն ու վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները:

«Յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների ու անհետ կորածներին մեր աջակցությունը ցուցաբերելու համար»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին