10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136134.4 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ գերխնդիր
Այլ Լուրեր

Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ գերխնդիր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի ունեցավ անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխնախարար Ա․ Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի․ Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։

Խորհրդակցությանը քննարկվող թիվ մեկ խնդիրը վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարին պատրաստվելն ու դրա իրագործումն էր։ Որոշակի հանգամանքների բերումով 2021 թվականին այդ բնագավառում մեծ ծավալի անելիք կա։

Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։Գերխնդիր է այս տարի վաղ գարնանը պատրաստ լինել համակարգված պայքար իրականացնել հիվանդությունների և վնասատուների դեմ՝ կանխարգելելու տարածումը և անտառզանգվածի ոչնչացումը։

Քննարկվեց այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական միջոցներն այս նպատակով օգտագործելու հնարավորությունը։

Հատուկ հանձնարարականներ տրվեցին վերհանել պետական կառավարման այլ մարմինների ու գերատեսչությունների կարողությունները, տարբերակներ գտնել դրանց համատեղման և Անտառային կոմիտեի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների միջոցով այդ ծավալի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ։

Նախարարը հանձնարարեց դիտարկել նաև վնասատուներով և հիվանդություններով վարակված հնարավոր նոր տարածքների վերհանման և քարտեզագրման հարցը, որպեսզի հաջորդիվ նույն գործընթացները այդ տարածքներում ևս իրականացվեն։

Երկրորդիվ քննարկվեց Անտառային կոմիտեի կազմում անտառային օրենսգրքով սահմանված վերահսկողական ինստիտուտների հիմնման գործընթացը։Դրա շուրջ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Նմանատիպ Հոդվածներ

Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Անի Գրիգորյան

Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում. Ռոմանոս Պետրոսյան

Անի Գրիգորյան

Ռոմանոս Պետրոսյանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է ապագա համագործակցության հեռանկարները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին