10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135772.8 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին ու անորոշություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում պետական կառավարման համակարգի օղակների անելիքներին վերաբերող հարցեր: 

Երկրի ղեկավարը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա խնդիրներին և բնակչության կարիքներին՝ այսօր հայտնվել են շատ մեծ ծավալի նոր խնդիրներ ու կարիքներ: Նախագահը շեշտել է, որ ակնկալում է պետական բոլոր կառույցների աշխատակիցներից առավելագույն քրտնաջան, պատասխանատու, հետևողական ու արդյունավետ աշխատանք: Այդ համատեքստում նա հանձնարարել է նախարար Աշոտ Բախշիյանին կենտրոնացնել կառույցի աշխատակիցների ողջ ներուժը պատերազմական հետևանքներն արագ վերացնելու, բնակչության հրատապ կարիքները բավարարելու և տնտեսության վերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների

Նատա Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ

Նատա Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին