2 C
Yerevan
27 Փետրվարի, 2021
134742.4 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Ջանգեր կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Այլ Լուրեր

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Ջանգեր կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
🔹Արմավիրի, Վանաձորի, Սպիտակի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
🔹Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Ջանգեր կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է։
📌Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ 

Ձյան առատ տեղումների պատճառով‚ անվտանգության նկատառումներից ելնելով և խցանումներից խուսափելու համար‚ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք Մեղրիի տարածաշրջանի՝ Լիճքի խաչմերուկից մինչև Մեղրիի սար կոչվող հատվածում երթևեկել բացառապես անվաշղթաներով։
📌Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
✅Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
📎Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ Հոդվածներ

Բացահայտվել է հուշանվերների և ոսկերչական իրերի խանութ սրահում կատարված ավազակային հարձակման դեպքը. ձերբակալվել է Սիսիան քաղաքի բնակիչ

Նատա Հարությունյան

Սիսիանի տարածաշրջանի՝ «Ջանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է

Նատա Հարությունյան

Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է երկու ական

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին