10 C
Yerevan
27 Փետրվարի, 2021
134739.2 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն՝ մութ պատմությունների կիզակետում. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն՝ մութ պատմությունների կիզակետում. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 Արցախի եւ Ադրբեջանի միջեւ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք ամիս, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են անարձագանք թողնել պարտության հնարավոր պատճառների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:

Որոշ բացատրություններ, իհարկե, տրվում են, բայց դրանք խորը եւ համապարփակ չեն ու է’լ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ինչպես բազմիցս նշվել է, պատերազմում մեր պարտության խնդիրներից գլխավորը համարվում է զենք-զինամթերքի գնման հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

Մամուլում այդ հարցի վերաբերյալ տեւական ժամանակ է՝ շրջանառվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մականունով: Ըստ նույն տեղեկությունների՝ Հայաստանի բանակի զենքի գնումների 95%-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով:

Ու դա եղել է թե՛ նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին, թե՛ ներկայիս: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ Դավիթ Գալստյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակեցին իրենց մտերիմ հարաբերությունները ու այդ ոլորտն «իրենցով արեցին»:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախկին իշխանությունների եւ Դավիթ Գալստյանի հետ կապող օղակը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն: Բանն այն է, որ Դավիթ Գալստյանի ամուսնության քավորը Վաչագան Ղազարյանն է, որը հետագայում դարձել է Գալստյանի դստեր կնքահայրը, այսինքն՝ խաչքավոր են:

Ու երբ դեռեւս 2018 հունիսին Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերվել էր խոշոր չափերի գումար՝ հայտնի ճամպրուկով, ըստ լուրերի՝ քավոր Պատրոն Դավոն է նրան փրկել՝ հայտարարելով, թե այդ գումարներն իրեն են պատկանում: Հիշեցնենք, որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության, կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին Երեւան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ըստ Վաչագան Ղազարյանի՝ բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չէր ցանկացել հայտնել:

Եվ Armlur.am-ին հասած լուրերի՝ հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Նշենք նաեւ, որ Դավիթ Գալստյանը տարիներ առաջ կառուցել է Երեւանում գտնվող «Յանս» ռեստորանային համալիրն ու այն նվիրել է Վաչագան Ղազարյանին: Իսկ ո՞վ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ու ի՞նչ տեղեկություններ են շրջանառվում նրա մասին, որին որեւէ կերպ չի արձագանքում ո՛չ Գալստյանը եւ ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Գալստյանը մի քանի մասնագիտացված ընկերությունների բաժնետեր է. նա Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը: Ներկայիս իշխանությունների հետ եւս Գալստյանը սերտ հարաբերությունների մեջ է, բավականին մտերիմ Է նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի թույլտվությամբ էլ, կարելի է ասել, Գալստյանը իրականացրել է զենք-զինամթերքի մատակարարման մասով բոլոր գործընթացները։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին