28 Փետրվարի, 2021
134761.6 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Մահակ պատգամավորների համար. ինչ է առաջարկում «Իմ քայլը». «Ժամանակ»
թերթերի տեսություն

Մահակ պատգամավորների համար. ինչ է առաջարկում «Իմ քայլը». «Ժամանակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժամանակ» թերթը գրում է. 

 «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում:

Մասնավորապես առաջարկվում է ԱԺ նախագահին լիազորել էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնելու (ներառյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում) հնարավորությունից մինչև մեկ տարով»:

Եթե այս փոփոխությունը ուժի մեջ մտնի, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանին կարող են զրկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ԵԽԽՎ նիստերին մասնակցելու և ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու հնարավորությունից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին