10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136134.4 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն
Այլ Լուրեր

Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 81 կողմ, 29 դեմ և 3 ձեռնպահ ձայներ:

Այսպիսով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:

Նախագծով սահմանվում է, որ շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման: Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է: Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ այն պետք է ապահովի հասանելիությունը գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունը ստուգելու նպատակով:

Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  բարձրացում:

Նմանատիպ Հոդվածներ

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 161 հատ 7.5 և 8.5 մետրանոց ավտոբուսներ

Նատա Հարությունյան

Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից երթուղում է

Նատա Հարությունյան

Քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին