1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136352 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով
Այլ Լուրեր

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Օրենքի նախագծով նախատեսվում է նաև համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն»,- նշել էր Ֆիդանյանը:

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում:

Օրենքի նախագիծն ընդունվեց 82 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Նմանատիպ Հոդվածներ

Կմեկնարկի «QUITLINE» հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից

Նատա Հարությունյան

Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է․ Արսեն Թորոսյան

Diana Amirkhanyan

Որոշ հանրային տեղերում ծխելը դեռ չի արգելվի. «Հայկական ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին