1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135104 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
Այլ Լուրեր

Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հայտնում են.  

«Հունվարի 19-ին կատարվել է 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք:

Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:  

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:   Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2257 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 695 թեստավորում:  

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը

Անի Գրիգորյան

Արցախում 50 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի վարակի 1 դեպք է հայտնաբերվել

Անի Գրիգորյան

Արցախի ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարության նախագիծը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին