8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերը
Այլ Լուրեր

Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լուրջ չի համարում այն լուրերը, թե խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գործակալ է: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Հակոբյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթերին:

«Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ նա խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, որտեղ ընդամենը խոսք է գնում Հայաստանի Ազգային անվտանգության հետ համագործակցության վերաբերյալ ինչ-որ թղթի մասին: Լուրջ չեմ համարում»,- ասաց Հակոբյանը:

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի և Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալ է:

Նմանատիպ Հոդվածներ

Թող հանրությունը դատի՝ ինչու են նրանք ցիտում Ալիևին և ադրբեջանական կայքերին․ Հրաչյա Հակոբյան

Անի Գրիգորյան

Պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան. Հրաչյա Հակոբյանի գրառումը

Նատա Հարությունյան

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ. Հրաչյա Հակոբյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին