10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135772.8 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկային առնչվող համաձայնագիրը
Այլ Լուրեր

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկային առնչվող համաձայնագիրը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովը վավերացրեց ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծող համաձայնագիրը:

Այն վավերացվեց միաձայն՝ 82 «կողմ» ձայներով:

Համաձայնագրով ճանաչվում է ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակը ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու՝ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության անխախտելի իրավունքը: Համաձայնագիրը նպատակ ունի ԵԱՏՄ շրջանակում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար ստեղծել պատշաճ պայմաններ և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում ապահովել մրցակցային միջավայր:

Միևնույն ժամանակ համաձայնագրի դրույթներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի ստեղծման համար պայմանների ապահովմանը, սահմանում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման սկզբունքները, միջոցներն ու կարգը և կարգավորում է սիգարետների համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման հարցերը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին