4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ոստիկանությունը հորդորում է վարչական ակտերը վճարել օրենքով նախատեսված ժամկետներում
Այլ Լուրեր

Ոստիկանությունը հորդորում է վարչական ակտերը վճարել օրենքով նախատեսված ժամկետներում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ վերջին շրջանում էականորեն ավելացել են են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։ Ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել: 

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները։

Նման իրավիճակներից խուսափելու, հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում ենք վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում»,- ասված է հայտարարության մեջ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին