8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » «Բոմժը» դատապարտելի է, իսկ «ժեխը»՝ ոչ․ Ծառուկյանը ձևակա՞ն է դատապարտել Մանուկյանի ասածը
Գլխավոր Նորություններ

«Բոմժը» դատապարտելի է, իսկ «ժեխը»՝ ոչ․ Ծառուկյանը ձևակա՞ն է դատապարտել Մանուկյանի ասածը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, ընդդիմադիր Անի Սամսոնյանն ու իշխանական Արթուր Հովհաննիսյանը միանշանակ դատապարտելի են համարում հասարակական-քաղաքական ցանկացած գործչի կողմից մարդկանց պիտակավորումն ու վիրավորանքը։

«Ակնկալում էի, որ այդ 16 կուսակցությունների կազմում կգտնվի գոնե մեկ հոգի, ով կդատապարտի Վազգեն Մանուկյան անունով քաղաքական դիակի բնորոշումը գյումրեցի մեր հայրենակիցների վերաբերյալ, և այս համատեքստում դրական եմ գնահատում, որ Գագիկ Ծառուկյանը անընդունելի է համարում իր համար վարչապետի թեկնածուի պահելաձևը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը, սակայն, ընդգծում է, որ Ծառուկյանի դատապարտումը ձևական բնույթ ունի․ «Մի կողմից քաղաքացիներին «բոմժ» անվանելը դատապարտելը և մյուս կողմից նույն քաղաքացիներին իր կուսակցի կողմից «ժեխ» անվանելը չդատապարտելը խոսում է միայն ձևական դատապարտման մասին»։

Անի Սամսոնյանը Ծառուկյանի, այսպես ասած, երկակի ստանդարտների մոտեցման վերաբերյալ մեկնաբանություն չտվեց, իսկ հարցին, որ լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե այնպիսի իրավիճակներ են լինում, որ դժվար է դուրս չգալ սովորական և նորմալ բառապաշարի սահմաններից, Սամսոնյանն արձագանքեց․ «Քաղաքական գործիչը կարող է լինել էմոցիոնալ, դժվար է երբեմն երևույթները գնահատելիս չունենալ էմոցիա, բայց էմոցիոնալ չի նշանակում, որ քաղաքական գործիչը պետք է դուրս գա էթիկայի սահմաններից  և օգտագործի նման բառեր: Բոլոր դեպքերում  քաղաքական գործիչը քաղաքական էլիտայի մասնիկ է և պետք է օրինակելի լինի հասարակության համար իր վարքագծով։ Իր խոսքում պետք է լինի կշռադատված, ցանկացած իրավիճակում՝ հավասարակշռված»։

Սամսոնյանը կարծում է, որ այսպես շարունակելու դեպքում քաղաքական գործիչները հասարակությանը կսովորեցնեն միմյանց հետ խոսել հայհոյանքով և վիրավորանքով, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այսօր տեսնում ենք։

Իսկ Արթուր Հովհաննիսյանը գտնում է, որ  քաղաքական գործիչների նման պահելաձևը իր արժանի գնահատականը պետք է ստանա, վստահ է`  ստանում է հանրության բացասական վերաբերմունքի տեսքով։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ սահմանադրությանը, օրենքներին հակասող եւ ժողովրդավարությունը վտանգող ցանկացած փորձ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին․ պատգամավոր

Նատա Հարությունյան

«Վարչապետը պիտի ապացուցի, որ նորից 100 հազարանոց հրապարակ հավաքող տղա է»․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

Սերինե

Շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը. Արթուր Հովհաննիսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին