8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտակրթական ոլորտի զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս դժվարին շրջանում չափազանց կարևոր է Արցախի պետական համալսարանի՝ որպես երկրի ուսումնական հանգուցային հաստատության դերակատարությունը կրթության որակի բարձրացման, արհեստավարժ կադրերի պատրաստման և երիտասարդ սերնդի դաստիարակման գործում, և պետությունը ջանքեր չի խնայելու մայր բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին աջակցելու հարցում։ Նախագահ Հարությունյանի խոսքով՝ 2020-2021 ուսումնական տարվա համար Արցախի պետական համալսարանի հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները կազատվեն ուսման վարձ վճարելու բեռից, իսկ վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը։

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար` խոստանալով առաջիկա ժամանակահատվածում ներկայացնել բուհի ուսումնական գործընթացի բարելավմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումների նոր ծրագիր։

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Նատա Հարությունյան

Մայրաքաղաքի զարգացման ծրագրերի ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

Արայիկ Հարությունյանը ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին