7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Վահան Քերոբյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին
Այլ Լուրեր

Վահան Քերոբյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության  ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական և փորձարարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, ներկա գտնվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ոլորտի մասնագետների համար կազմակերպված դասընթացին։    

Այցի շրջանակում պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել են բուհում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն ու ներդրված նորագույն  տեխնոլոգիաները։

Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսությունը ավելի բարձր՝ գիտելիքահեն մակարդակի հասցնելու կարևորությունը և այդ համատեքստում կարևորել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական մտքի օգտագործումը տնտեսության ոլորտի զարգացման գործում։    

«Ագրարային համալսարանի գիտելիքներն ու տեխնոլոգիաներն այսօր ամենաշատն են համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի կարիքներին, և մենք փորձելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ գիտելիքները հասանելի լինեն հնարավորինս շատ ֆերմերային տնտեսությունների համար», — նշել է Վահան Քերոբյանը:

Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին տեղեկացրել է, որ թեև 2020 թավականը ծանր մարտահրավերներով լի տարի էր, սակայն Ագրարային համալսարանին հաջողվել է շահագործման հանձնել նոր լսարաններ, նոր լաբորատորիաներ՝ հագեցած նորագույն սարքավորումներով․ «Այդ ամենը նոր նախադրյալներ է ստեղծելու, որպեսզի թե՛ ուսումնական միջավայրն ավելի մրցունակ դարձնենք, թե՛ բարձրակարգ մասնագետներ պատրաստենք ոլորտի համար», — նշել է բուհի ռեկտորը։

Բուհում նախատեսվող առաջիկա նախաձեռնությունների թվում Վարդան Ուռուտյանը, մասնավորապես, առանձնացրել է ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակի ներդրումը։

Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել կատարել ակտիվ միջնորդի դեր պետության և Ագրարային համալսարանի միջև արդյունավետ գործակցություն ծավալելու համար, որպեսզի համալսարանի գիտական ներուժը լայնորեն կիրառվի երկրի տնտեսության ոլորտում։

Նմանատիպ Հոդվածներ

Վահան Քերոբյանն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին

Անի Գրիգորյան

Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը

Նատա Հարությունյան

Վահան Քերոբյանն այցելել է կերամիկական սպասքի արտադրության «Չերամիզիա Ինթերնեշնլ» ՍՊԸ հայ–իտալական ընկերություն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին