8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ «ռեստարտը» չվստահեց Էդուարդ Աղաջանյանին
Կարևոր

Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ «ռեստարտը» չվստահեց Էդուարդ Աղաջանյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հեղափոխությունից հետո Առողջապահության նախարար նշանակված Արսեն Թորոսյանն արդեն Կառավարության աշխատակազմի ղեկավար է։ Այս փոփոխության մեջ ուշագրավն այն է, որ վարչապետ Փաշինյանը բացարձակ դժգոհ չէ Արսեն Թորոսյանի՝ առողջապահության ոլորտում կատարած աշխատանքից։

«Առողջապահության նախարարությունն ամենարդյունավետ նախարարությունն է եղել։ 2018 -ից ոլորտում բավականին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել, և այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, երբ ներկայացնում էր Առողջապահության նոր նախարարին։

Արդեն Արսեն Թորոսյանին որպես Կառավարության աշխատակազմի ղեկավար ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պետական ապարատը «ռեստարտի» կարիք ունի, ինչը սկսում է կառավարության աշխատակազմից ու գործն էլ վստահում է Արսեն Թորոսյանին։ Նրա խոսքով՝ պարզ ու թափանցիկ պետք է ժողովրդին բացատրել նաև պետական ապարատի ներկայիս վիճակը։

«Պետք է չթաքցնել, որ պատերազմի հետևանքով հանրության նման պետական ապարատն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է, ռեստարտի անհրաժետություն ունի։ Ռեստարտը, միանշանակ, պետք է սկսի վարչապետի աշխատակազմից»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստացվում է Էդուարդ Աղաջանյանը կառավարության առջև կանգնած նոր  մարտահրավերներին պատրաստ չէր, ռեստարտը վստահվեց վարչապետի մոտ իրեն արդարացրած Արսեն Թորոսյանին։ Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝  վարչապետի աշխատակազմում միշտ քննարկվել է, որ Էդուարդ Աղաջանյանն իր պաշտոնի նրբություններին չէր տիրապետում, այսինքն՝ չգիտեր, թե ինչ լծակներ ու հնարավորություններ ունի։ Այս տեղեկությունը մեխանիկորեն հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ շոկի մեջ հայտնված ապարտի «ռեստարտը» վստահում է իր մյուս կադրին։

Վարչապետի կողմից կադրերի նման տեղաշարժն առաջին հայացքից կարող է կադրային սովորական փոփոխություն թվալ, բայց չի բացառվում, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի ու Արսեն Թորոսյանը Կառավարության աշխատակազմը կմաքրի Էդուարդ Աղաջանյանի բերած կադրերից, որոնցից ներսում դժգոհություն միշտ եղել է։ 

Ա․ Օ․

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրն ու հայ- ամերիկյան համագործակցության օրակարգը

Նատա Հարությունյան

Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում

Նատա Հարությունյան

Վարչապետը հանդիպել է Էդմոն Մարուքյանին. խորհրդակցությունները կշարունակվեն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին