27 Փետրվարի, 2021
134633.6 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում
Այլ Լուրեր

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Երևանում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն էինչ ընթանում են աշխատանքներըև մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքըորպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովելՀետո անցնելու ենք երկրորդական փողոցներինինչպես նաև մայթերի մշակմանը»,— նշում է «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։ Բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են նաև փողոցներում երկկողմանի կայանած մեքենաները:

«Դժվարանցանելի ճանապարհներինչքան որ մենք տեսնում ենքչկանբայց ամեն դեպքում դժվարություն կաԿոչ ենք անում վարորդներինդա նաև պահանջ էորպեսզի պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերովորպեսզի վթարները համեմատաբար քիչ լինեն», — նշում է ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական դասակի տեսուչ Նաիրի Գաբրիելյանը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10-ը վարչական շրջան: Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում է կապալառու ընկերությունը:

«Մենք դեռևս համալրում ենք հիմնարկի հատուկ տեխնիկանուստի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները սպասարկում է մրցույթը հաղթած կապալառու ընկերությունըՀուսով եմոր մենք այս տարի կհամալրենք մեր պարկը և ամբողջ 12 վարչական շրջանները կմաքրի համայնքային կառույցը»,— ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքապետարանը համալրվում է ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու նոր տեխնիկայով

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին