2 C
Yerevan
27 Փետրվարի, 2021
134742.4 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Պատրաստ ենք սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները. Այվազյան
Այլ Լուրեր

Պատրաստ ենք սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները. Այվազյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով և վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց Այվազյանը:

Նախարարը նշեց, որ հայկական կողմի համար առաջնային հարցեր են ապաշրջափակումը, հայ բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրերը, հումանիտար աջակցության ապահովումն Արցախին ու հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան

Նատա Հարությունյան

Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին