10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135760 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Բայդենը կստորագրի հրամանագրեր ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը չեղարկելու եւ Փարիզի համաձայնագիր վերադառնալու մասին
Աշխարհ

Բայդենը կստորագրի հրամանագրեր ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը չեղարկելու եւ Փարիզի համաձայնագիր վերադառնալու մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հունվարի 20-ին կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր Է առաջին իսկ օրն ստորագրել մի շարք հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, ինչպես նաեւ Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում Է դեմոկրատի անցումային անձնախմբի կայքում։

Մասնավորապես, փաստաթղթում նշված Է, որ «ընտրված նախագահ Բայդենն այսօր կձեռնարկի գործողություններ, որպեսզի դադարեցնի ԱՀԿ-ից դուրս գալու՝ ՝նախորդ վարչակազմի կողմից սկսված գործընթացը, կազմակերպություն, որը կրիտիկական նշանակություն ունի կորոնավիրուսի համավարկին միջազգային պատասխանը համակարգելու համար»: Նոր ուղեգծին համապատասխան ԱՄՆ-ը մտադիր Է մասնակցել ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ կայանալիք հանդիպմանը:

Միացյալ Նահանգների պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվադնությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Փաստաթղում նաեւ նշված Է, որ «ընտրված նախագահը կստորագրի փաստաթուղթ Փարիզի համաձայնագիր վերադառնալու մասին»: Սույն փաստաթուղթն արդեն այսօր պլանավորովում Է հանձնել ՄԱԿ, որպեսզի 30 օր անց ԱՄՆ-ը վերստին ձեռք բերի այդ համաձայնության մասնակցի կարգավիճակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Բայդենը հիասթափված Է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը

Անի Գրիգորյան

Բայդենը սաուդյան թագավորի հետ բանակցություններ կվարի Խաշքաջիին նվիրված զեկույցի նախօրյակին

Անի Գրիգորյան

Բայդենը լռության րոպեի արարողություն կանցկացնի համավարակի գրեթե 500 հազար զոհերի հիշատակին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին