1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136361.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանում հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը
Այլ Լուրեր

Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանում հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանի հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է: Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական «ֆաշիզմի»մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև ինչքանով մեզ հայտնի է, այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես այստեղ անելիք ունի, պարզապես պետք է այդ դրոշմանիշն ի ցույց դնել միջազգային հարթակներում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ և իրենց խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը:

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրն ու հայ- ամերիկյան համագործակցության օրակարգը

Նատա Հարությունյան

Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում

Նատա Հարությունյան

Վարչապետը հանդիպել է Էդմոն Մարուքյանին. խորհրդակցությունները կշարունակվեն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին