4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Նման քննարկում չի եղել. փոխվարչապետը՝ «Կոմերսանտ»-ի հրապարակած երկաթուղային հաղորդակցության քարտեզի մասին
Այլ Լուրեր

Նման քննարկում չի եղել. փոխվարչապետը՝ «Կոմերսանտ»-ի հրապարակած երկաթուղային հաղորդակցության քարտեզի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հրապարակած՝ Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզի առնչությամբ քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ձևաչափով: Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է քարտեզ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին՝ համաձայն որոնց արդեն քննարկվել է ճանապարհների ապաշրջափակումը, որը պետք է անցնի Երևան-Նախիջևան-Մեղրի-Հորազիզ-Բաքու-Դերբենտ ճանապարհով: Ըստ պարբերականի՝ դրան զուգահեռ երկու ճանապարհ էր նախատեսվում: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք եղե՞լ է նման քննարկում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կոմերսանտ»-ի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում: Նման քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ՝ առավել ևս գրավոր: Այո, այդ հարցի շուրջ մտքեր փոխանակվել են նաև ռուսական կողմի հետ»:

Գրիգորյանը վստահեցրեց, որ սակայն կոնկրետ ուղղություն կամ առավել ևս՝ կոնկրետ ենթակառուցվածք չի քննարկվել, այս պահին որևէ ելակետային օրակարգ գոյություն չունի, քննարկումները նոր սկսելու են՝ այդ թվում թե ուղիների, թե ենթակառուցվածքների մասով: «Պարզ է, որ կան ցանկություններ՝ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,-եզրափակեց փոխվարչապետը:

Ըստ լրատվամիջոցի հրապարակած քարտեզի` երկաթգծերից մեկը սկիզբ կառնի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով կշարունակվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս երկաթգիծը կսկսվի Թուրքիայի Իգդիր քաղաքից և կձգվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան երթուղիով

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին