8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Անհասկանալի է Թորոսյանի պաշտոնանկությունը, եթե վարչապետը գոհ է նրա աշխատանքից․ Լուսինե Բադալյան
Հարցազրույցներ

Անհասկանալի է Թորոսյանի պաշտոնանկությունը, եթե վարչապետը գոհ է նրա աշխատանքից․ Լուսինե Բադալյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի «Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ, իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը, Առողջապահության նորանաշանակ նախարարի մասով հնչող քննադատությունները չէ, որ հիմք է ընդունում գնահատելու համար վարչապետի նշանակումը, այլ հիմնվում է ստացած տպավորությունների վրա․ «Առկա քննադատությունները հաշվի առնելու փոխարեն հաշվի եմ առնում նախորդ տարիների համագործակցությունը և հիմնվում եմ տիկին Ավանեսյանի հետ, որպես նախարար հանդիպումից ստացածս տպավորության վրա։ Կարծում եմ , որ փոփոխություն չի կատարվել։ Եթե վարչապետը գոհ էր նախարար Թորոսյանի աշխատանքից, Ավանեսյանն էլ կարծում է, թե ռազմավարության և աշխատակազմի փոփոխության կարիք չկա, որովհետև լուրջ ռեֆորմներ և ահռելի աշխատանք է արվել, հիանալի արդյունքներ են գրանցվել , ապա ինձ համար անհասկանալի է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը»,- ասաց Բադալյանն ու ընդգծեց․ «Ակնհայտ է, որ կառավարման ձևի մեջ փոփոխություն չի լինելու , բայց մեր հանձնաժողովը շարունակելու է քննարկման առարկա դարձնել առողջապահական համակարգի առկա խնդիրները և համակարգի զարգացման անհրաժեշտ ռեֆորմները»։

Հարցին, թե ինչ եք կարծում, Արսեն Թորոսյանի պաշտոնանկության և նոր պաշտոնին նշանակելու բուն նպատակը ո՞րն է, Բադալյանն ասաց, որ ինքը որևէ տեղեկության չի տիրապետում այդ մասով, իսկ այդ հարցին, ըստ պատգամավորի, կպատասխանի վարչապետը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Մենք չունենք զիջելու հայրենիք. պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնում է Արցախ

Անի Գրիգորյան

Հնչել են ամենասուր հարցերը, պատասխանները եղել են բավարար սպառիչ․ Բադալյանը՝ Խունդկարյանի հետ հանդիպման մասին

Նատա Հարությունյան

Եթե ձեր բոլոր սխալները դնեմ ֆեյսբուքյան քվեարկության՝ հետևանքները ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի. Բադալյանը՝ Թորոսյանին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին