13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136038.4 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը կայցելեն Սյունիքի մարզ
Այլ Լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը կայցելեն Սյունիքի մարզ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կայցելեն Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու պատերազմից հետո առաջացած խնդիրներին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում ես, պարոն Պապիկյանը, մի շարք փոխնախարարներ այցելելու ենք Սյունիք, որովհետև այնտեղ կան հարցեր արոտավայրերի, տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Սյունիքը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ հավանաբար հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարությունը կընդունի տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ, որը ենթադրելու է նոր գործիքակազմ՝ հետպատերազմյան և հետքովիդյան տնտեսության վերականգնման համար

Նմանատիպ Հոդվածներ

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին

Նատա Հարությունյան

Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որ հանգուցալուծենք ներքաղաքական ճգնաժամը. Ավինյան

Նատա Հարությունյան

Ավինյանը խնդրահարույց է համարում վարչապետի հրաժարականի պահանջով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին