13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136038.4 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Ռուսաստանցիների գրեթե կեսը դժգոհ Է իր նյութական վիճակից
Աշխարհ

Ռուսաստանցիների գրեթե կեսը դժգոհ Է իր նյութական վիճակից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանցիների 47 տոկոսը դժգոհ Է իր ընտանիքի եկամուտից եւ նյութական վիճակից. պատասխանի «ամենեւին գոհ չեմ» տարբերակն ընտրել Է հարցման մասնակիցների 17 տոկոսը: Այդ մասին վկայում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցումը։

Հարցվածների կեսից ավելին (51 տոկոսը) գոհ Է իր ընտանիքի նյութական վիճակից եւ եկամտի մակարդակից, այդ թվում՝ 16 տոկոսը բավարարված Է լրիվ չափով, 35 տոկոսն այդ առումով ընդհանուր առմամբ գոհ Է իրավիճակից: Ռուսաստանում տնտեսական եւ քաղաքական իրադրությունից ընդհանուր առմամբ գոհ Է մասնակիցների 13 տոկոսը, ավելի շուտ գոհ Է 34 տոկոսը, ավելի շուտ դժգոհ Է 28 տոկոսը եւ ամենեւին գոհ չԷ 18 տոկոսը: Հարցումը հունվարի 14-ին հեռախոսով անցկացրել են Ռուսաստանի 1600 քաղաքացիների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանցիների 41 տոկոսը չի պատրաստվում սովորությունները փոխել ինքնամեկուսացումից հետո

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին