10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136124.8 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Փոխվարչապետը անդրադարձել է եռակողմ հայտարարության՝ գերիների փոխանակման և ապաշրջափակման կետերի կատարմանը
Այլ Լուրեր

Փոխվարչապետը անդրադարձել է եռակողմ հայտարարության՝ գերիների փոխանակման և ապաշրջափակման կետերի կատարմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ սխալ կլինի պնդել, թե Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումը, այսինքն՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը՝ այսինքն` գերիների վերադարձին: Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Անի Սամսոնյանի հարցին:

Սամսոնյանը նշեց, թե եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը հետևողականորեն իրագործել է 9 կետերից 7-ը: «Գործընթացը կանգ է առել 8-րդ և 9-րդ կետերի վրա, որից մեկն այսօր Ադրբեջանի պարտավորությունն է՝ պատերազմի հետո ՀՀ-ին վերադարձնել բոլոր նոր ռազմագերիներին՝ առանց ձգձգումների և շահարկումների: 9-րդ կետը կոմունիկացիաների ապաշրջափակումն է, այսինքն` Ադրբեջանի օրակարգը, որը որքան էլ ներկայացնեք երկկողմանի շահավետության տեսանկյունից, կարծում եմ, որ այդպես չէ»,-ասաց Սամսոնյանը:

Նա հետաքրքրվեց, թե  հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևի և Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ինչու՞ հայկական կողմին՝ վարչապետի գլխավորությամբ, ռազմագերիների հարցին լուծում տալ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ 8-րդ կետը կատարման ընթացքում է, մասնակի կատարվել է: «9-րդ կետը կատարման սկզբնական փուլում է, և սխալ կլինի պնդել, թե 9-րդ կետի կատարումը չի նպաստելու 8-րդ կետի կատարմանը: Ժամանակը ցույց կտա: Եվ այդ իմաստով, կարծում եմ, որ կապ տալ, հերթականություն տալ, ասել, թե մի կետը կատարվել է, մյուսը չի կատարվել, սխալ պնդում է»,-ասաց Գրիգորյանը:

Հայտարարության 8-րդ կետով սահմանվում է, որ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: 9-րդ կետով մասնավորապես նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են:

Նմանատիպ Հոդվածներ

Գերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Նատա Հարությունյան

Գերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան․ ուղիղ

Նատա Հարությունյան

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին