28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Ավինյանը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հրավիրեց քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրումը
Այլ Լուրեր

Ավինյանը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հրավիրեց քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրելու շուրջ քննարկում իրականացնելու հրավիրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին:

Այս մասին Ավինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի այն դիտարկմանը, որ իրենց կուսակցությունը պատրաստ է հիմա էլ մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Մենք գործնական քայլերի կարող ենք գնալ և նախնական փուլում քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրման քննարկմանն ենք հրավիրում ԲՀԿ մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը վերջնականապես ինչ-որ մի որոշակիություն ստանա, որովհետև այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից նման հստակ դիրքորոշում է արտահայտվում»,- ասաց Ավինյանը:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ճապոնիայի ազգային տոնի առթիվ

Նատա Հարությունյան

Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Արցախյան շարժման սահմանած իրավաքաղաքական ու բարոյական նորմերից․ փոխվարչապետ

Անի Գրիգորյան

Փոխվարչապետը մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին