6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Ադրբեջանի` ընդդեմ ՀՀ-ի ներկայացված գանգատում ՄԻԵԴ իրավասությունից դուրս հարցեր կան․ կարծիքներ
Իրավունք

Ադրբեջանի` ընդդեմ ՀՀ-ի ներկայացված գանգատում ՄԻԵԴ իրավասությունից դուրս հարցեր կան․ կարծիքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի կառավարությունն ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում տուժած Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման վերաբերյալ» հայց է ներկայացրել՝ 5 պահանջով։ Դիմումի համաձայն՝ ՄԻԵԴ-ին խնդրում է հայկական կողմից պահանջել Ադրբեջանի Հանրապետության տարածքից դուրս հանել ԼՂՀ-ում ապօրինի գտնվող հայկական զորքերին և զինյալներին, զերծ մնալ Ադրբեջանի և նրա քաղաքացիների հանդեպ ատելության քաղաքականությունից, դադարեցնել ֆինանսավորել անօրինական քրեական ռեժիմը, որն առկա է Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզում

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը NewArmenia.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացված որոշ պնդումներ ՄԻԵԴ-ի իրավասության հետ կապ չունեն։ Նա հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ում պետք է բարձրացնել բացառապես մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը պնդում է, որ ԼՂՀ-ի և հարակից 7 շրջանների օկուպացիայի 30 տարիների ընթացքում խախտվել են Ադրբեջանի քաղաքացիների ապրելու, սեփականության և այլ իրավունքներն ու ազատությունները, Ղազարյանն արձագանքեց․«Ամենաշատը, որ կարող են բարձացնել գույքային հարցն է, սակայն խնդիր է առաջանում, թե ինչու են սպասել  30 տարի ու նոր են դիմում։ Եթե խոսքը վերաբերում է 90-ական թվականներին տեղահանվածներին։ Նմանատիպ հարց նախկինում էլ եղել է, բայց պատասխանն այն է, թե ինչու եք 2005 -ին դիմում, այլ ոչ թե 1992 -ի ամռանը։ Միջազգային իրավունքում դու չես կարող սպասել 30 տարի ու հայց բերել, այս մասով իրենք հնարավորություն չունեն առաջ անցնելու»։

Արա Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի կարող վիճարկել այն խախտումները, որոնք 30 տարի առաջ են եղել, պետք է վիճարկի Արցախի վերջին պատերազմի ժամանակ եղածը։

«Բնականաբար, ՄԻԵԴ-ը կոնվեցիան այդքան հետ չի տանի, առնվազն 2002-ին այդ դիմումները պետք է ներկայացվեր, երբ Ադրբեջանը վավերացրեց կոնվեցիան, բայց 18 տարի սպասել ու ասել՝ մեր իրավուքները խախտվել են, բնական է, որ չի քննարկվելու այդ հարցը»,- շարունակեց Արա Ղազարյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե ՀՀ-ի համար սպասելի էր, որ Ադրբեջանը հայց է ներկայացնելու ընդդեմ Հայաստանի։ Նա շեշտեց, որ Հայաստանն էլ ՄԻԵԴ գանգատ կուղարկի, որը պատրաստ կլինի այս ամսվա վերջին։

«Պարզ  է, որ Ադրբեջանի պահանջների մի մասը կլինի դատարանի քննությունից դուրս, կարող է ՄԻԵԴ լիազորություների հետ կապված խնդիր լինել, և սա մենք մեր փաստարկների մեջ կնշենք։ Առանձին Ադրբեջանի գանգատի դեմ մեր առարկությունները կներկայացնենք, ինչպես նաև պատերազմին առնչվող Հայաստանի գլխավոր գանգատը կլինի ընդդեմ Ադրբեջանի»,- նշեց նա։

Եղիշե Կիրակոսյանը մանրամասնեց ՀՀ-ի՝ ՄԻԵԴ ներկայացվող գանգատի թիրախները՝ նկատելով, որ գանգատը մի քանի շերտից  է բաղկացած։

«Պատերազմական գործողությունների հետևանքով տուժած բնակչության մասին, սեփականություն կորցրած անձանց՝ թե՛ ռմակոծության տակ հայտնված գույքի, թե՛ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներին, որտեղ սեփական գույք կամ այլ օբյեկտներ են մնացել։ Գերիների իրավունքների պահպանման, խոշտանգումների, տեղահանված անձանց իրավունքներին, կրթության իրավունքի մասին կլինի և այլն։ Այս ամենը համեմելու ենք գնահատականներով, որը տրվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ կապված մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետ, որոնք Ադրբեջանի կողմից սովորական են դարձել»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։

Վերջինս նկատեց, որ մինչ օրս պատերազմին առնչվող ՄԻԵԴ ուղարկված դիմումները հիմնականում միջանկյալ միջոցներ են եղել, իսկ հիմա կլինի Ադրբեջանի կողմից մադու իրավունքների, միջազգային իրավունքի նորմերի խախտումների մասին։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ հավելեց, որ հայկական կողմի պահանջները հստակ են, իսկ ադրբեջանական կողմը հայելային էֆեկտով գործեր է փորձում ստանալ։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

Նատա Հարությունյան

ՄԻԵԴ-ը քննարկում է Ադրբեջանի խախտումները ԵԽ նախարարների կոմիտե տեղափոխելու հարցը

Անի Գրիգորյան

Ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ վճիռները կունենան նաև քաղաքական ազդեցություն. այս պատերազմում էլ վճիռների քաղաքական հետևանքները նկատելի էին. Ա. Ղազարյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին