7 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134246.4 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Վարչապետը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել
Կարևոր

Վարչապետը վերահաստատեց՝ Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել Ադրբեջանին: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող ու չեզոքացնող են: Մեկ դեպքում մեզ մեղադրում են, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են տարածքներ չտալու մեջ, նշելով, որ դա արել ենք ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան կանխելու ու Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այսօր գոյություն ունեցող տարածքն արձանագրված է 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ օրենքով արձանագրվել է, որ օրինակ՝ Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետին ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի 2020թ. արդյունքները և 2021թ. ծրագրերը

Նատա Հարությունյան

Վարչապետն Ալմաթիում է. կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նատա Հարությունյան

ԱԱԾ-ն քրգործերով պարզում է՝ ովքեր են գողացել ու ադրբեջանցիներին վաճառել վարչապետի դիվանագիտական անձնագիրը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին