28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը
Այլ Լուրեր

Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ կառավարությունում քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ  հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Ստեփանյանի հարցին:

«Քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսավարողներին աջակցության ծրագրերը զուգահեռաբար տարբեր փուլեր են անցնում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարություն կքննարկի հետպատերազմյան և հետկորոնավիրուսային ևս մեկ հակաճգնաժամային ծրագիր:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին