
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով IaSexta հեռուստաընկերությանը:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները: Տուժածներից մեկի վիճակն այս պահին գնահատվում է ծանր:
Նախնական վարկածով՝ շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: