28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս. Փաշինյան
Քաղաքականություն

Մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի են ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս. Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանը պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ ռազմական գործողությունների 99 տոկոսը դե յուրե տեղի է ունեցել կառույցի իրավազորության տարածքից դուրս: 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Երրորդ Հանրապետության անվտանգային ամենամեծ ֆունդամենտալ պրոբլեմը, որը մենք մինչև օրս չենք նկատել, այն է, որ մեր անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային հիմնական, թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս: Եվ այս իրողությունը մինչև այս պահն էլ չի արձանագրված»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարությանն ուղղված հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ին չեն դիմել՝ ԼՂ-ում պատերազմում աջակցության հետ կապված՝ վարչապետը, չցանկանալով շատ մանրամասներ ներկայացնել, ասաց.«Կա մի պարզ պատճառ, մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս՝ դե յուրե»:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ ՌԴ-ի հետ անվտանգային համագործակցությունը գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա: «Եվ մենք մեր երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև՝ արդեն իսկ իրականացվել են գործողություններ: Արդեն իսկ կարելի է տեսնել այդ գործողությունների կոնկրետ դրսևորումները Սյունիքի մարզում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ կիզակետը համապատասխանեցվել է ՀԱՊԿ գործողությունների իրավազորության տարածքին՝ անվտանգությունն ապահովելու համար:

Հայ-ռուսական համագործակցությունը և ռազմաքաղաքական դաշինքի խորացումը կառավարության օրակարգի հարցերից է: Նա վստահեցրեց, որ ՌԴ-ի կողմից էլ կա համապատասխան ցանկություն և վերաբերմունք:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին