7 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134252.8 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ. Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Այլ Լուրեր

Ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ. Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին մանրամասների հրապարակային քննարկումը միայն վնասում է գործընթացին:  Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանի հարցին:

«Մեր գերեվարված եղբայրների հարազատների ձայնն ինձ լսելի է: Ինչ են նրանք ասում, ես գիտեմ, ինչ են նրանք մտածում, ես գիտեմ, ում ինչում են մեղադրում, ես գիտեմ: Երբ մենք ձևավորում ենք օրակարգ, դա նշանակում է, որ այդ հարցը մեր օրակարգում է, քանի դեռ չի լուծվել: Դա նշանակում է, որ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցը լուծելու վրա և մեր համոզմունքն է նաև այն, որ այս թեմայի շուրջ մանրամասների հրապարակային քննարկումը որևէ օգուտ չի բերում գործի, այլ բերում է միայն վնասներ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում հստակ գրված է, որ գերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է վերադարձվեն:

«Մենք հետևողական ենք լինելու այդ պայմանի պահպանմանը: Ռուսաստանի Դաշնությունը լիարժեք պաշտպանում է մեր դիրքորոշումը՝ լինելով հայտարարության կողմ»,- նշեց վարչապետը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին