6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134233.6 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է ճշգրտվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում. Փաշինյան
Այլ Լուրեր

Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է ճշգրտվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում. Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:  Այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանի հարցին:

«Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է և այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Ուրախ եմ, որ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը նույնպես այդ համատեքստում է եղել:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին