28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեղադրանքներին
Սոցիալական

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեղադրանքներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ մեղադրանքներին, նշեց, որ պետք է հստակեցնել, թե այդ պնդումն անելիս, Հայաստանը ո՞ր երկրի հետ է համեմատվում: 

Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:

«Աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն մահացել են կորոնավիրուսից, ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ մահանում են: Առաջ, երբ մեղադրանք էր հնչեցվում, որ Հայաստանը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, բերվում էր կոնկրետ երկրի օրինակ, նշելով, որ այդ երկրում դեպքերը քիչ են: Հիմա, երբ այդ երկիրն իր թվերով մեզ անցել է, ոչ ոք այդ մասին չի խոսում, նշելով, որ ՀՀ կառավարությունը ճիշտ էր, որ այդ հարցը մեկ օրում լուծելու հարց չէր»,- ասաց Փաշինյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին