6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134214.4 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Կասկածելի զարգացումներ. շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Շաքարավազի ներքին շուկայում կասկածելի զարգացումներ են տեղի ունենում։ Ակնհայտ է, որ շաքարավազ ներկրող ընկերությունները սնկի պես աճել են, իսկ գինը շարունակում է բարձր մնալ։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հետաքրքիր թվային տվյալներ են հայտնվել, ըստ որոնց՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունները 83 են, այսինքն՝ 83 ընկերություն Հայաստան շաքարավազ է ներկրում, բայց, չնայած սրան, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում, սուպերմարկետներում գերազանցում է 310 դրամը։

Ի դեպ, մեզ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնի դարձավ, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ շաքարավազ ներմուծել է 73 ընկերություն. մեկ տարվա ընթացքում շաքարավազ ներկրողների թիվը 10-ով ավելացել է։ Ստացվում է, որ շաքարավազ ներկրողներն ավելացել են, սակայն շուկայում խնդիր կա` սպառումն ու գինը մնացել են նույնը:

Մենաշնորհ չկա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություն չկա, բայց փոխարենն ունենք բավականին թանկարժեք առաջին անհրաժեշտության սննդատեսակ։ Իսկ ո՞ւր են այն հավաստիացումները, թե ներկրողներն ավելանան, մրցակցություն կլինի, գինն էլ կնվազի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազ Հայաստան ներկրվել է թվով 18 երկրներից, այդ թվում՝ Սիրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին